Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ռոհանի. Հակամարտությունը չպետք է ճանապարհ հարթի ահաբեկչական խմբերի համար

Ռոհանի. Հակամարտությունը չպետք է ճանապարհ հարթի ահաբեկչական խմբերի համար
07.10.2020 | 17:17

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA գործակալությունը։ Ռոհանին Ալիևի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությանն այլ երկրների հնարավոր միջամտության վերաբերյալ, որը կոնֆլիկտը կարող է վերածել տարածաշրջանային պատերազմի։

«Անվտանգությունը, կայունությունը և խաղաղությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններին, շատ կարևոր են մեզ համար, և այս հակամարտությունը և շարունակվող սահմանային վտանգավոր վիճակը չպետք է ճանապարհ հարթեն որոշ ահաբեկչական խմբերի ազդեցության համար»։

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ